Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել          Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին       Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին    

27 հոկ 2020 11:54

Կռվող վարձկաններից մահացել է ևս 18-ը,մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից մահացել է ևս 18-ը։ Ինչպես հայտնել էինք,զոհվածների թվում է նաև Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը։


SOHR-ի աղբյուրների համաձայն՝ զոհված հրամանատարը հիմնականում պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղում կռվող «Ալ Համզա» դիվիզիայի խմբերին առաջնորդելու և ղեկավարելու համար:


Ինչպես հայտնում է Կենտրոնը, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումների շրջանում զոհվածների ընդհանուր թիվը առնվազն 188 է, ներառյալ՝ 123 գրոհայինները, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում:


Նշվում է, որ միայն վերջին մի քանի օրվա ընթացքում SOHR-ի ակտիվիստներն արձանագրել են 36 գրոհայինի մահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր