Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը          Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար       Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք    

28 հոկ 2020 12:39

Տեսանյութ.Մինչև Ջաբրայիլ պետք է մաքրել թշնամուն...Թշնամին ունի ավելի քան 15 հազար սպանված...բանակը կազմալուծված է

Թշնամին ունի ավելի քան 15 հազար սպանված, նրանք օգտագործում են անգամ ռազմածովային ուժերի զինվորներին, քանի որ բանակը կազմալուծված է
Թշնամին ունի ավելի քան 15 հազար սպանված, նրանք օգտագործում են անգամ ռազմածովային ուժերի զինվորներին, քանի որ բանակը կազմալուծված է
Հոկտեմբերի 28, 2020 | 12:10
Բաքվի բռնապետը չի ցանկանում որևէ մեկի մեկնած ձեռքը սեղմել, գնալ մարդասիրական հրադադարի, դա վկայում է այն մասին, որ նա նպատակ չունի կրակը դադարեցնել. սա պետք է ի գիտություն ընդունել և որևէ հույս չկապել գերտերությունների և միջնորդների հետ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:


«Ալիևը ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի նկատմամբ է հավակնություն ներկայացնում: Առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը հրթիռակոծում է ՀՀ տարածքը, ավելի վաղ խաղաղ բնակչության դեմ նաև Գեղարքունիքում էր ԱԹՍ-ներ օգտագործել: Մենք պետք է արձագանքենք շատ կտրուկ՝ որևէ միջազգային կառույցից դրական ուղերձ չակնկալելով: Պետք է հարվածներ հասցնել թիկունքին՝ բնակչության շրջանում տեղակայված կրակակետերին»,- ասել է փորձագետը:


Ըստ Հովհաննիսյանի՝ հարցի քննարկումը դիվանագիտական հարթակում սպառված չէ, մեր բնական դաշնակիցների հետ պետք է գալ մի հանգույցի, որում մեր շահերը կհամընկնեն. «Հայաստանը հրթիռային հարվածներ է հասցրել թշնամուն, որոնց մասին նրանք չեն բարձրաձայնել, հետևաբար՝ դրանք թիրախին են հասել: Գանձակի դեպքում խոսեցին միայն բնակելի շենքերի վնասման մասին, բայց կործանված օդանավակայանի լուսանկարն այդպես էլ ցույց չտվին: Թշնամին ունի ավելի քան 15 հազար սպանված, նրանք օգտագործում են անգամ ռազմածովային ուժերի զինվորներին, քանի որ բանակը կազմալուծված է»:


Փորձագետի կարծիքով՝ ահաբեկիչների գործառույթը պատերազմի սկզբնական փուլում էր, հիմա թշնամին նրանց այլևս չի օգտագործում, քանի որ պատուհաս են դարձել հենց իրենց գլխին. «Հետ գնացող ահաբեկիչները թալանի ակնկալիք ունեն, նրանք փախնում են խորը թիկունք և Սիրիայի իրենց հայրենակիցներին պատմում, որ խաբվել են: Սիրիայից էլ Ադրբեջանին ասում են, թե ահաբեկչություններ կանեն Բաքվում, եթե նրանք խախտեն պայմանավորվածությունը: Սա այնքան լուրջ սպառնալիք է, որ ԱՄՆ դեսպանատունն է զգուշացնում այդ մասին»:


Կարեն Հովհաննիսյանի պնդմամբ՝ Ադրբեջանը ճեղքել է ճակատը բացառապես հովտային շրջաններով և արագ տեղաշարժվել է հարավով, փոխարենը՝ լեռնային շրջաններ է ուղարկել դիվերսիոն ջոկատներին. «Ադրբեջանի զինուժը հիմա ռազմավարական առումով աննպաստ վիճակում է: Եթե սկսենք ռազմական օպերացիաներ իրականացնել, մի քանի օրվա ընթացքում հարավում թշնամու մարդկային ուժ չի մնա, մինչև Ջրականը հնարավոր է մաքրել: Պետք է խուճապ տարածել թշնամու շրջանում, մեր զինուժը դրա փորձն ունի: Ադրբեջանի բանակը հենց դրանից է վախենում, դրա համար էլ փորձում է հոգեբանորեն ազդել մեզ վրա, պնդել, թե հասել է ՀՀ սահմանին»:


Փորձագետի պնդմամբ՝ Զանգելանի հնոցը կարելի է կազմակերպել նաև Որոտանի (Կուբաթլուի) ուղղությամբ, քանի որ թշնամին ձորակի մեջ է, և հնարավոր է փոքրաթիվ խմբերով վռնդել թշնամուն: «Հիմա մեզ պետք են տեղայնացված օպերացիաներ, նրանց հրետանին չպետք է տեղ հասնի: Եթե մենք այս սահմաններով հրադադարի գնանք, դա կլինի պարտություն: Թշնամին այդ դեպքում ավելի մոտ կլինի ՀՀ սահմանին, ուղիղ թիրախի տակ կվերցնի ինչպես հյուսիսում՝ Վրաստանի, այնպես էլ հարավում՝ Իրանի հետ մեր միջպետական ճանապարհները: Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ուղղությամբ թշնամին չպետք է նույնիսկ մեկ միլիմետր առաջանա»,- ամփոփել է ռազմական փորձագետը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր