Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

28 հոկ 2020 22:50

Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. Թուրք ֆուտբոլիստ

Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շինություններ պայթեցնել Ադրբեջանում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը հայտնել է, որ Գյանջայից իր հին ընկեր Հուսեյնը իրեն գրել է, որ սիրիացիները պատրաստվում են պայթեցնել  ավելի շատ շինություններ Ադրբեջանում՝ այս երեկո  կամ վաղը, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունը Ադրբեջանի կառավարությունից: «Իմ սիրելի ընկերներ Եվլախից, Բարդայից և Գյանջայից, խնդրում եմ լինել զգուշավոր: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- գրել է ֆուտբոլիստը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր