Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

29 հոկ 2020 12:33

Թուրքերը վերաձևակերպել են ՌԴ-ի հայտարարությունը ՝ հեռացնելով ահաբեկիչների վերաբերյալ հատվածը

Կրեմլը երեքշաբթի երեկոյան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև հեռախոսազրույցի տեքստը, ըստ որի՝ «ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնում շարունակվող ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճի առնչությամբ»:


Սակայն թուրքական մամուլը, այդ թվում՝ հեղինակավոր և առաջատար համարվող Hurriyet պարբերականը, գրաքննել է Կրեմլի հայտարարությունը:


Կրեմլի փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստան խորապես անհագնստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմով և Մերձավոր Արևելքից տարածաշրջան ուղարկվող «ահաբեկիչների» աճող մասնակցությամբ:


Մինչդեռ, Էրդողանին սատարող թուրքական ԶԼՄ-ները վերաձևակերպել են ՌԴ-ի հայտարարությունը և նկատելիորեն բաց թողել այն հատվածը, որում նշված է «Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության» վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր