Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 հոկ 2020 14:43

3 զոհ, որոնցից մեկը՝ գլխատված կին,2-ին սպանել են եկեղեցու ներսում ․ ֆրանսիական Նիսում հարձակման նոր մանրամասներ

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձի կողմից եկեղեցում մարդկանց վրա հարձակման արդյունքում երեք զոհ կա, որոնցից մեկը՝ գլխատված կին, գրում է Reuters-ը։
Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին այս հարձակումն անվանել է ահաբեկչություն։ Նշվում է, որ 3 զոհերից երկուսին սպանել են եկեղեցու ներսում։ Էստրոզին նաև հայտնել է, որ փակվում են քաղաքի բոլոր եկեղեցիները։
 
«Հրամայել եմ կապ պահպանել մեր քաղաքի բոլոր հոգևորականների, ինչպես նաև կրոնական այլ գործիչների հետ, որպեսզի քաղաքի բոլոր եկեղեցիներն ու մյուս աղոթատեղիները փակվեն ու վերահսկվեն տեսախցիկներով»,- հայտարարել է նա: Դեպքի հետաքննությանը միացել է Ֆրանսիայի դատախազության  հակաահաբեկչության բաժանմունքը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ահաբեկչությունից հետո շտապ կերպով մեկնել է ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն։
 
Մինչ այդ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը տեղի ունեցածը «պատերազմ» է կոչել և սուր քննադատության ենթարկել երկրի իշխանությունների քաղաքականությունը։ «Չգիտեմ՝ դեռ քանի ահաբեկչություն է պետք կառավարությանը, որպեսզի գիտակցեն, որ մեզ պետք է օրենսդրություն՝ մեր դեմ մղվող պատերազմին արձագանքելու համար»,- ասել է Մարին Լը Պենը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր