Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

30 հոկ 2020 16:57

Ֆրանսիայի ԱԳ նախարարը խաղաղության ուղերձով դիմել է մուսուլմանական երկրներին, Մի՛ լսեք նրանց, ովքեր փորձում են անվստահություն պարտադրել

Նիսում ահաբեկչական հարձակումից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ազգային ժողովում ելույթ ունենալիս խաղաղության ուղերձով դիմել է մուսուլմանական երկրներին, փոխանցում է RFI-ն։


«Ես կցանկանայի խաղաղության ուղերձ հղել մուսուլմանական աշխարհին, որ ասեմ՝ Ֆրանսիան քամահրանքի եւ մերժման երկիր չէ։ Սա տոլերանտության երկիր է»,- Նիսում ահաբեկչությունից հետո երկրի Ազգային ժողովում ասել է Ժան-Իվ Լե Դրիանը։


«Մի՛ լսեք նրանց, ովքեր փորձում են անվստահություն պարտադրել։ Մուսուլմանական կրոնը եւ մշակույթը ֆրանսիական, եվրոպական պատմության մասն է։ Մենք այն հարգում ենք։ Թույլ չտանք մեզ ընկնել ծայրահեղության եւ կամայականության մեջ, որոնց դրում են փոքրամասնության մանիպուլյատորները»,- կոչ է արել Ֆրանսիայի ԱԳ նախարարը։


Այս հայտարարությունը կատարվել է մի շարք մուսուլմանական երկրներում հակաֆրանսիական ցույցերի, ֆրանսիական ապրանքների բոյկոտի եւ Թուրքիայի հետ լարվածության սրման ֆոնին։ Հակաֆրանսիական ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղրանկարի ազատությանն աջակցելու մասին էր հայտարարել ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր