Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

31 հոկ 2020 11:35

Մենք չենք հանդուրժի...Լոնդոնում ոստիկանությունը բախվել է մուսուլման ցուցարարների հետ

Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և մահմեդական ցուցարարների միջև, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները պահանջում են «հարգել Մուհամեդ մարգարեին»:

Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Մենք չենք հանդուրժի անհարգալից վերաբերմունքը, դա խոսքի ազատություն չէ»:

Լոնդոնում որոշ ցուցարարներ իրենց հետ բերել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկարը սատանայի կերպարում, մյուսները՝ Մակրոնի դեմքին կոշիկի հետքով լուսանկարներ:

Ոստիկանությունից հայտնել են, որ Լոնդոնում ցուցարարներն արդեն ցրվել են:

Ֆրանսիայի դեպանատունը թվիթերյան էջում գրել է.«Ֆրանսիան ահաբեկչական հարձակումների թիրախ է դարձել ազատ արտահայտվելու, հավատալու կամ չհավատալու, եղբայրության մեջ ապրելու համար: Մենք կհիշեցնենք ով ենք մենք՝ ազատ, հանդուրժող երկիր՝ հպարտ իր ժողովրդավարական մարդասիրական արժեքներով»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է իսլամիստների կատաղության թիրախում, երբ վերջերս Փարիզի արվարձանում ծայրահեղական դեռահասի կողմից ֆրանսիացի ուսուցչի դաժան սպանությունից հետո, հայտարարել էր, որ պետք է պայքարել իսլամիստական գաղափարախոսության դեմ, ինչպես նաև հայտնել էր, որ Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից: Բացի այդ, Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի հրաժարվի «իր արժեքներից»՝ չնայած կատաղության ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր