Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով       Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար    

31 հոկ 2020 12:17

Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէ

Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէԻրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության արդիական չէ։ Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։

Ըստ այդմ՝ պետք է ապահովել՝ երկու երկրների միջև անխափան ցամաքային կապը և կենսական նշանակության բեռների անարգել անցումն այդ ճանապարհով, ստեղծել պատերազմի հետ կապված տեղեկատվության փոխանակման և համակարգման օպերատիվ խողովակ, քննարկել համատեղ կամ իրանական աջակցությամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունները մերձարաքսյան գոտում և այլ հարցեր, որոնց մասին այստեղ գրելն ավելորդ եմ համարում։

Շատ ավելի լավ կլիներ, եթե այս ամենն արվեր մինչև պատերազմը, բայց ունենք այն, ինչ ունենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր