Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

02 նոյ 2020 10:17

Ահա և Կանադան՝ էմբարգոյի պայմաններում տեսախցիկներ է արտահանել Թուրքիա. պատերազմի հիմնական միակ կարևոր խթանը

Կանադայի կողմից այդ տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝  անդրադառնալով Կանադայի կողմից Թուրքիային ԱԹՍ-ների տեսախցիկներ արտահանելու փաստին:


Նա, մասնավորապես, նշել է. «Տրյուդոյի սիրուն աչքերին չխափնվեք։ Ահա ամբողջական պատմությունը։


1/ Անցյալ տարի Կանադան միացավ Զենքի վաճառքի դաշնագրին (Arms Trade Treaty)


2/ Սրա մասնակիցները պետք է հաշվետու լինեն զենքի կամ դրա մասերի այն արտահանմանը, որը կարող է հումանիտար աղետ ստեղծել, վնասել խաղաղությանը և այլն։


3/ Այնուամենայնիվ Կանադան շարունակում է ավելացնել WESCAM-ի տեսախցիկների արտահանումը Թուրքիա, որը Բայրաքթարի ամենաէական մասն է։


4/ Եթե 2016-ին արտահանումը 4 միլիոնի էր, ապա 2019-ին՝ 150 միլիոնի կարգի էր։


5/ Անցյալ տարվա հոկտեմբերին Կանադան միացավ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Թուրիքայի ռազմական էմբարգո սահմանելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի Սիրիա ներխուժման և իրավիճակը ապակայունացման։


6/ Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։


7/ Ի պատասխան թուրք պաշտոնյաները սկսում են Օտտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար


8/ Անձամբ Էրդողանը զանգահարում է և զրուցում է Տրյուդոյի հետ շեշտելով՝ "utmost importance to the import of the optics and surveillance systems from the Canadian firm Wescam [sic] for its military drones,”


9/ Այս տարվա հունիսին Կանադայի կառավարությունը բացառության կարգով թույլատրում է WESCAM-ի արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ թեպետ էմբարգոն ուժի մեջ է։


10/ Սրա պաշտոնական բացատրությունը մինչև հիմա չկա։


11/ Արցախի Սեպտեմբերին սկսված պատերազմում ակնհայտ է դառնում, որ Բայրակթարները կարևոր դերակատարում ունեն։


12/ Հայկական ուժերի խոցված Բայրակթարը արտադրվել էր սեպտեմբերին, այսինքն հավանական է դառնում, որ անցյալ տարվա էմբարգոն շարունակվելու դեպքում, Արցախի օդում այսօր Բայրակթարներ կարող է այս քանակի չհայտնվեին։


13/ Թուրքիան այս օպտիկան կիրառում է նաև այլ անօդաչու սարքերում։ Ընդհանուր առմամբ Թուրքիան անցյալ տարի ուներ մոտ հարյուր Բայրակթար։ Դրանք նա կիրառում է շատ վայրերում՝ քրդական շրջաններում, Սիրիայում, Հս. Կիպրոսում, Միջերկրական ծովում, Լիբիայում։


14/ Այնպես որ իր ամբողջ «ունեցվածքը» նա Ադրբեջան չէր տեղափոխի։


15/ Հոկտեմբերի 5-ին ուրախացանք, որ Տրյուդոն կանգնեցրեց տեսախցիկների արտահանումը։


16/ Սակայն փաստ է, որ էմբարգոյի ոչ լիարժեք կիրառումը, անհասկանալի պատճառով էմբարգոյի պայմաններում WESCAM-ի տեսխցիկների արտահանումը Թուրքիա հանգեցրեց նոր պատերազմի և հումանիտար ճգնաժամի։


17/ Տրյուդոն կարող էր սա կանխել, բայց հակառակը՝ նպաստել է։ Համաձայն Զենքի առևտրի դաշնագրի, վաճառելուց առաջ պետք է վստահ լինի, որ իր զենքը չի օգտագործվելու դաշնագրին հակասող նպատակներով։


18/ Այնուամենայնից փաստերը խոսում են, որ Կանադայի կողմից այդ տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը։ Ավելին, Բայրակթարների կադրերը Ադրբեջանում ցուցադրվում են մեծ էկրաններին, պաշտոնապես հիմնականում դրանք են ցուցադրվում՝ դառնալով պատերազմի ագիտացիայի առանցքը։


19/ Վստահ եմ, որ Կանադայում համապատասխան հետաքննություններ կլինեն։


20/ Չեմ բացառում, որ Կովիդն ու տնտեսական անկումն էլ են գործոն հանդիսացել վաճառքի շուրջ բանակցություններում։


21/ Նաև չեմ բացառում կոռուպցիան


22/ Սակայն ինձ այս ամենը ավելի քիչ է հետաքրքրում, Տրյուդոյին դատելուց էլ այս պահին մեզ օգուտ չի լինի։


23/ Սակայն Կանադան մեզ շատ պարտք է մնում։ Սա դասագրքերի մեջ կարող է մտնել որպես մի սկանդալ, թե ինչպես հնարավոր էր կանխել տարածաշրջանային պատերազմ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկել, ու միակ մարդը որ սա չարեց՝ Տրյուդոն է։


24/ Սխալներ գտնելը հեշտ է, ուղղելը՝ դժվար։ Ու այս սխալը ուղղելու միակ ակնկալիքը Կանադայի կողմից Արցախի ճանաչումն է։


25/ Սա մեր դիվանագետների, Կանադայի մեր համայնքի ու բարեկամների դժվար և հետևողական աշխատանքի արդյունք միայն կարող է լինել։


26/ Ես կանադացիների արժեհամակարգը և ինստիտուտները չգտեմ, բայց մեղավորության զգացում հաստատ ունեն ու այն պետք է առավել փաստարկված դարձնել ու տանել պոզիտիվ հունով։


27/ Ցավոք Բելառուսը նշածս դաշնագիրը չի ստորագրել, իսկ Իսրայելը և Թուրքիան ստորագրել, բայց չեն վավերացրել։ Ի դեպ՝ մենք էլ չենք ստորագրել։


Պետքական հղումները.


Էմբարգոյի ու WESCAM տեսախցիկի վերաբերյալ հիմնական հաշվետվությունը 


Դրոնների քանակի վերաբերյալ հաշվետվությունը 


Զենքի վաճառքի դաշնագրի պաշտոնական էջը...


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր