ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ          Տեսանյութ.Հունիսի 3-ին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյանի կոչը հանրահավաքից առաջ       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 նոյ 2020 11:54

Քրդերը պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը

Իրաքյան Քուրդիստանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը, որով չվերամշակված նավթը տարածաշրջանից տեղափոխվում էր Թուրքիա:
 
Ինչպես տեղեկացնում է «Parstoday»-ը, ՔԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հարձակումից հետո իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին եւ դատապարտել է Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման կասեցումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր