Հյուսիսարևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ հակառակորդը ջախջախվել է, կա 1 վիրավոր

Նա նաև տեղեկացրել է, որ արցախա-ադրբեջանական ճակատային այդ գծի ուղղությամբ մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող և շուտափույթ ապաքինում է մաղթել նրան:
Արցախի պաշտպանության նախարարությունը առավոտյան տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, կիրառում է նաև ռազմական ավիացիա: