Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 նոյ 2020 13:02

Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք պարգևավճարներից. ՊԵԿ նախագահ

Պարգեւավճարների վրա այդքան կենտրոնանալը, այդ հարցապնդումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգեւավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգեւավճարների ֆոնդը որքան է կազմում:

«Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են եւ պարգեւավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց պարգեւավճարները փոխանցեն զինվորների ապահովության հիմնադրամին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել եւ փոխանցվել համահայկական հիմնադրամին եւ զինվորների ապահովության հիմնադրամին, այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել եւ բնականաբար բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին»:

Ճշտող հարցին էլ հրաժարվե՞լ են պարգեւավճարներից,  թե շարունակվել են տրվել, ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են եւ հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգեւավճարներ նախատեսված չեն:

Հարցին էլ՝ միայն հոկտեմբերին նախատեսված չէ, մնացած ամիսներին չե՞ն հրաժարվել, արձագանքեց. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր