ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»          Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

03 նոյ 2020 15:57

Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը լրջորեն զբաղվի ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարով և, նախ և առաջ, ԻԼԻՊ խմբավորման դեմ․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Քաբուլի համալսարանում երեկ երեկոյան գրանցված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 20-ից ավելի մարդ։ Մոսկվայում կարծում են, որ միջազգային հանրությունը պետք է լրջորեն զբաղվի Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարով, ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
«Կարծում ենք՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը լրջորեն զբաղվի Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարով և, նախ և առաջ, ԻԼԻՊ խմբավորման դեմ, որը հիմնական ապակայունացնող գործոնն է ոչ միայն Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում: Աֆղանստանի կառավարությունը և ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը պետք է գտնեն և պատժեն այս անմարդկային հարձակման պատասխանատուներին»,- ասված է հայտարարության մեջ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր