Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 նոյ 2020 21:54

«Սմերչ» կայանքից հրթիռ է արձակվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ

«Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։
 
Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են»,- տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր