Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին       Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը    

04 նոյ 2020 11:36

Կրկին նախապայմաններ՝փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը:


Ադրբեջանի նախագահը, փաստացի, ևս մեկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը՝ նշելով, որ, եթե Հայաստանը գնա զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր