Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 նոյ 2020 14:30

Սորոսը իր աջակցությունն է առաջարկել Ալիևին․ աղբյուր

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արևմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։

Քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ նույն տրամաբանությամբ Սորոսը օգնում է Թուրքիային նաև Արցախում տեղի ունեցող զարգացումների մասով։

Օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի ամերիկացի միլիադրատեր Ջորջ Սորոսն ուղիղ աջակցություն է ցուցաբերում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Լրատվականին այս տեղեկատվությունը փոխանցել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» իրենց աղբյուրները։

Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Սորոսը Ալիևին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն և եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր