Կրակոցներ Երևանում, կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ          Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 14-ի համար    

04 նոյ 2020 16:01

Մակրոնը բանագնաց կուղարկի մուսուլմանական երկրներ՝ հակաֆրանսիական տրամադրությունների զսպման համար

Ֆրանսիան մտադիր է նշանակել հատուկ բանագնաց, որը մուսուլմանական երկրներում հակաֆրանսիական տրամադրությունների զսպման համար կբացատրի նախագահ  Էմանուել Մակրոնի՝ խոսքի ազատության և աշխարհականության մասին մտածողությունը, գրում է The Guardian պարբերականը։ 


Հայտնի է, որ Մակրոնն արդեն հասցրել է Al Jazeera Arabic լրատվականին տված հարցազրույցում արդարացնել իր մոտեցումը, սակայն մինչև այժմ նա լիարժեք աջակցություն ստացել է միայն Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարից։ 


Նշվում է, որ Մակրոնը նաև հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդի հետ՝ վստահեցնելու վերջինիս, որ նա ահաբեկչությունը, ծայրահեղականությունը հստակ տարանջատում է իսլամից և իսլամական մտածողությունից։ 


Շատ արաբական երկրներ են դատապարտել ֆրանսիայում և Վիեննայում իրար հաջորդող ահաբեկչական հարձակումները, միևնույն ժամանակ Մակրոնի՝ խոսքի ազատության վերաբերյալ հնչեցրած արտահայտությունների բացահայտ քննադատությունը պարզապես ապշեցրել են ֆրանսիացի պաշտոնյաներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր