Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ի համար          Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»       Փաշինյանը ցուցակ է կազմում, ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան «Հրապարակ»    

05 նոյ 2020 10:56

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք. մահացել է 29 մարդ

Հայաստանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99563 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 423485 վերջին մեկ օրում` 5405 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 37562 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1060-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 60135 անձ` վերջին մեկ օրում 1323 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր