Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 նոյ 2020 11:42

Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ, ես չգիտեմ` ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին ահաբեկիչ զինյալներին պատերազմի մեջ

Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նա նշեց, որ մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, ուղղություններում, այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առաջ, որը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար: «Պարզ լեզվով ասած՝ դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությունը, որը վարում է  Թուրքիան: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում մարտի դաշտում, դա նաև աշխարհագրական մարտահրավեր է»,-ասաց նա և նշեց, որ մեր գործընկերների հետ շարունակելու ենք աշխատել, որ կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը պահպանելու և մեր ազգային այս լուրջ վտանգը նվազեցնելու և բացառելու առումով:


Նա նշեց, որ Արցախի  այսօրվա գոյութենական պայքարը հայ ժողովուրդն իր ուժերով է տանում, բայց Հայաստանն ունի նաև անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները և հնարավորությունները, որոնք այսօրվա պայմաններում օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ: Նա ասաց, որ մենք եղել և մնում ենք միջազգային հարաբերությունների սուվերեն անդամ, հետապնդում ենք մեր շահերը:


«Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ, և ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, դրա հետևանքները լրջագույն են: Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին այդ զինյալներին այս պատերազմի մեջ, քանի որ դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր