Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին       Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը    

05 նոյ 2020 12:36

Մարտադաշտում թողնելով մեծ քանակությամբ կենդանի ուժ` թշնամին հետ է շպրտվել. ՊԲ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Նշենք, որ Արցախի ԱԻ պետական ծառայությունն էլ առավոտյան հայտնեց, որ լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր