Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

05 նոյ 2020 13:58

Թրամփը չի հանձնվելու, նա չի կարող ընդունել իր պարտությունը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան ընտրական ճգնաժամ


Այս ընտրությունները բացառիկ են: Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել քան նախորդ ընտրություններում: Բայդենն ավելի շատ ձայն է հավաքել քան որևէ նախագահ ԱՄՆ պատմության մեջ: Փոստային ծառայության միջոցով նախապես քվեարկել են շուրջ 100 մլն մարդ, ինչը բացառիկ թիվ է:


Սակայն, հենց այս պահին Բայդենը Թրամփից կարծես առաջ է անցել ընտրիչների ընդամենը մեկ ձայնի շնորհիվ: Այսքան մոտ թվերով նախագահի ընտրություն նշանակում է մյուս թեկնածուի կողմից միանշանակ բողոքարկում, քանի որ, ըստ նախնական տվյալների, Թրամփը կունենա 268 քվե: Հենց սա է պատճառը, որ դելեգիտիմացվում է Բայդենի հաղթանակը և Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփն արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել:


Ինչպես ասում էի նախկինում, նման պայմաններում Թրամփի հաղթանակը հերոսություն կլիներ, սակայն Բայդենի հաղթանակ էլ հեշտ չի տրվելու: Թրամփը չի հանձնվելու և պայքարելու է մինչև սպառվեն բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները: Նա չի կարող ընդունել իր պարտությունը ընդամենը 2-3 ձայնի պատճառով մանավանդ, եթե կասկածներ ունի հաշվարկների մասով: Առայժմ Թրամփը մինչ հունվարի 20-ը նախագահ է դրանից բխող բոլոր հետևանքներով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր