Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

05 նոյ 2020 18:02

Ամերիկյան Garmin-ը կուսումնասիրի, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներում

Ամերիկյան Garmin ընկերությունը կուսումնասիրի, թե ինչպես է իր արտադրանքները հայտնվել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում:
«Garmin-ին տեղեկացվել է, որ մեր արտադրանքներից մեկը ինտեգրվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք օգտագործվում են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) քաղաքացիական անձանց ոչնչացման համար:

«Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը եւ սգում ենք նրանց հետ, ում հարազատները սպանվել են: Այդ անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin-ի արտադրանքը ոչ ռազմական նշանակության կոմերցիոն ապրանք է, որը լայնորեն մատչելի է գնման համար: Այն նախատեսված չէ ռազմական օգտագործման համար եւ նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում օգտագործման համար: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այդ անօդաչու թռչող սարքերում, եւ հետաքննությունից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի մեր սարքավորումները չօգտագործվեն այս կերպ: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ով մեր ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր