Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

05 նոյ 2020 16:32

Հույս դնելը, թե ուրիշն է կռվելու քո փոխարեն, ուղղակի կործանարար է. Շավարշ Քոչարյան

«Այսօր արցախյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է, սա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի։ Կախված մեր հաջողություններից, որոնք, կարծում եմ, բոլորս էլ զգում ենք, որ մոտակա ժամանակներում լինելու են, էապես փոխվելու է ամեն ինչ»,- այսօր խորհրդարանում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և  ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառալով արցախյան խնդրի լուծմանը։

Նրա խոսքով, ԼՂ խնդիրը վերաբերում է և՛ Հայաստանի դաշնակից, և՛ հարևան երկրներին, ու ակնհայտ է, որ հույս դնելը, թե ուրիշն է կռվելու քո փոխարեն, ուղղակի կործանարար է։

Ըստ փոխնախարարի, առաջին հերթին, հայ ժողովուրդը պետք է պահի իր հողը, իր գոյատևման համար առաջին հերթին պետք է հայ ժողովուրդը պայքարի։ Այլ բան է, որ Հայաստանը պետք է ձգտի՝ առավելագույն աջակցություն ստանալ թե՛ իր հարևաններից, և թե՛՝ դաշնակիցներից։

«Այս ընթացքում կանոնավոր աշխատանք է տարվել եվրասիական ուղղությամբ։ Մենք հետևողական և կանոնավոր աշխատանքներ ենք տարել նաև մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, տվյալ պարագայում այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարևաններին։ Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են իր սահմանի մոտ։ Իրանն այդ մասին խոսում է, նաև բավականին նախապատրաստական աշխատանքներ է տանում։

Բնական է, ահաբեկիչների հետ կապված վտանգ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը մոտենում է Հյուսիսային Կովկասին և, ընդհանուր առմամբ, ամբողջ ԱՊՀ տարածքին։ Այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան։ Այնպես որ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն, այսպես ասած, մտահոգում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճան խորացված հարաբերություններ»,- նշեց Շավարշ Քոչարյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր