Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 նոյ 2020 10:57

Այո, շատերը հասկանում են մեր ցավը, իսկ երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն...Հույսներս մեզ վրա դնենք

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում:  Բեգլարյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ:


«Այո, շատ շատերը հասկանում են մեզ, այո, շատ շատերը ցավում են մեր կորուստների մեր տառապանքների համար, բայց սա ուղղակի մարդկայնորեն: Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքները էական չեն նրանց համար: Էական է քաղաքականը, տնտեսական կամ, միգուցե, այլ  շահերը, բայց ոչ արժեքները, ոչ մարդու իրավունքները` անձամբ ես համոզվել եմ, որ էական չէ:  Ով առայսօր մեզ օգնել է միանշանակ շնորհակալ ենք բոլորին` դա կլինի անձնապես, տարբեր կազմակերպությունների կողմից, թե պետությունների կողմից: Ով հետագայում էլ մեզ կօգնի նույնպես շնորհակալ ենք, բայց այդ աջակցությունը բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու և պատասխանատուներին պատժելու համար»,- ասաց Բեգլարյանը:


Նրա խոսքով` այս եզրահանգումը բոլորը պետք է իրենց մտքում ունենան, քանի որ իրեն հաճախակի են հարցնում քաղաքացիները, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը արդյոք չեն ցանկանում գալ, օգնել:


«Ես բոլորին անկեղծորեն ասում եմ, որ եկեք հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների, մեր դիրքապահների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,- ընդգծեց Բեգլարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր