Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում են տեղումներ, եղանակն առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

06 նոյ 2020 11:29

Ֆրանսիայում զինվորականները պաշտպանում են հայկական կառույցների անվտանգությունը

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավարությունը, վարչական կենտրոնը Լիոն քաղաք, որոշել է, որ հայկական կառույցների անվտանգությունը պետք է պաշտպանել։

«Բախվելով ահաբեկման փորձերին, որոնց զոհ են դառնում հայազգի մեր հայրենակիցները, թաղապետը կոչ է արել ուժեղացնել ոստիկանության զինվորականների ներկայությունը հայկական դպրոցների և աղոթատեղիների հարևանությամբ»,-ասվում է ոստիկանության թվիթերյան էջում, որում հրապարակվել է նաև նկարներ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հրապարակել է այս հայտարարությունն ու գրել․ «Տխուր պատկերներ: Բայց պաշտպանության ուժեղ խորհրդանիշ, որն Ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին:

Հայկական ծագմամբ ֆրանսիացիների դեմ սպառնալիքները սպառնալիքներ են ամբողջ Ֆրանսիայի դեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր