Մեկ ժամում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել, որը նման է նախընտրական քարոզարշավին աջակցելու          Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն հայտնվել է ձորակում, կա 1 զnհ, 3 վիրավnր       Տեսանյութ․Անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ինչն է ցույց տալու, որ 3 պատերազմ բերեց մեր երկրի գլխին, ինչով է հպարտանալու    

06 նոյ 2020 14:55

ԱՄՆ խոշոր հեռուստաընկերություններն ընդհատել են Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը՝ կեղծ հայտարարություններ անելու համար

Հինգշաբթի օրը ամերիկյան երեք խոշոր հեռուստաընկերություններ ՝ ABC-ն, CBS-ն ու NBC-ն, ընդհատել են Սպիտակ տնից երկրի նախագահ Դոնալդ Թրամփի  մամուլի ասուլիսը։ Հեռուստաընկերություններից պարզաբանել են, որ ստիպված են եղել ընդհատել երկրի ղեկավարի ելույթը, քանի որ վերջինս ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հայտնել, գրում է NYT-ը։
Տեղեկացվում է, որ  Թրամփն ուղիղ եթեր է դուրս եկել երեկոյան նորությունների ընթացքում, որը մեծ լսարան ունի: Բայց հեռուստաընկերությունները ելույթի մեկնարկից մի քանի րոպե անց այն ընդհատել են, որպեսզի շտկեն ԱՄՆ ներկայիս նախագահի հայտնած «որոշ կեղծիքներ»: «Մենք պետք է ընդհատեինք այն, քանի որ նախագահը մի շարք կեղծ հայտարարություններ արեց, այդ թվում նաև այն, որ կեղծ քվեարկություն է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ ոչ մի ապացույց չկա», – հայտարարել է«NBC Nightly News» – ի հաղորդավար Լեսթեր Հոլթը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր