Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք          Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից       Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել    

07 նոյ 2020 10:44

Գիշերը առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում․ ՊՆ

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Ինչպես հաղորդում են Արցախի Պաշտպանության վանակից, առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:

Այդ մարտերում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:

Հարավարևելյան և հարավային ուղղություններում հայկական ԶՈՒ–ը խոցել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են:

ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումները հայտնաբերելու ու խոցելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր