Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»          Նյարդային քննարկում ՝ՔՊ-ի հետ.թշնամին ոչ թե նահանջել է, այլ դիրքային «ռակիրովկաներ» է անում մեր տարածքում, ի՞նչ եք առաջարկում       Հայկ Մարությանը որոշներին արդեն նյարդայնացնում է, ներքին հրահանգ կա՝հնարավորինս վարկաբեկել «սպիտակ ագռավին».«Փաստ»    

09 նոյ 2020 10:00

ԱՄՆ-ն մեծ փաթեթ է նախապատրաստում Իրանի դեմ մինչեւ հունվարի 20-ը.Իրանը Թրամփի հեռանալուց հետո հարեւան երկրներին առաջարկել է համագործակցել

Իրանը տարածաշրջանի հարեւան երկրներին հրավիրում է համագործակցել եւ երկխոսություն վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հեռանալուց» հետո», - ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:


«Թրամփը հեռացել է, իսկ մենք եւ հարեւանները մնացել ենք: Օտարներին ապավինելն անվտանգություն չի բերում, դա միայն հուսադրում է: Մենք համագործակցության ձեռք ենք մեկնում` ժողովուրդների եւ մեր երկրների ընդհանուր շահերի ապահովման համար: Մենք բոլորին հրավիրում ենք երկխոսության, քանի որ դա հակասություններն ու լարվածությունը լուծելու միակ միջոցն է»,- գրել է Զարիֆը Twitter-ում:


Դեմոկրատական ​​կուսակցությունից թեկնածու Բայդենն անցած շաբաթ օրը հայտարարեց իր հաղթանակի մասին երկրի նախագահի պաշտոնում, իսկ ավելի վաղ նրա հաղաթանակի մասին հայտարարել էին ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտից, նա մտադիր է պաշտպանել սեփական հաղթանակը դատարանում:


***
Իսկ ահա Ներկայիս ամերիկյան վարչակազմը` Իսրայելի եւ Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների համաձայնությամբ, պատրաստվում է  մինչեւ հունվարի 20-ը պատժամիջոցների մեծ փաթեթ կիրառել Իրանի դեմ: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Axios լրատվական պորտալը` վկայակոչելով իսրայելական աղբյուրները: Այսպիսով, ԱՄՆ ներկայիս իշխանությունները, ցանկանում են պատժամիջոցները կիրառել մինչեւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելը, ով, ըստ ԶԼՄ-ների գնահատականների, հաղթել է նախագահական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թրամփի վարչակազմը կարծում է, որ պատժամիջոցների նման քանակությունը կբարձրացնի ճնշումն Իրանի վրա եւ կդժվարացնի Բայդենի համար 2015-ի միջուկային գործարքի (Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնումը,- նշվում է հրատարակության մեջ:- Մի քանի օր առաջ Աբրամսը փակ ճեպազրույցում ասել էր, որ վարչակազմը մտադիր է ամեն շաբաթ հայտարարել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին մինչեւ 2021 թվականի հունվարի 20-ը»:


Ակնկալվում է, որ միակողմանի սահմանափակումները կարող են ազդել Իրանի հրթիռային ծրագրի վրա, կապված կլինեն նաեւ Թեհրանի կողմից ահաբեկչական կազմակերպություններին ենթադրյալ աջակցության եւ մարդու իրավունքների խախտումների հետ:


ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ծրագրում է նոյեմբերի 18-ին այցելել հրեական պետություն, ինչից հետո մտադիր է մեկնել տարածաշրջանի այլ երկրներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր