Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի          Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին       Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով    

09 նոյ 2020 22:04

Բաքուն խոստովանել է, որ իրենք են խոցել ռուսական ուղղաթիռը. Տեսանյութ

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոցված ռուսական խոցված ուղղաթիռի վերաբերյալ հայտարարություն է տարածել, խոստովանելով, որ իրենք են խոցել այն։ Ադրբեջանցիները ներողություն են խնդրել Ռուսաստանից։
 
Ադրբեջանական կողմը խնդիրը մեկնաբանել է հետևյալ կերպ․
 
«Ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական հարևանությամբ, մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական բախումները:
 
Թռիչքն ընթացել է օրվա մութ ժամերին ՝ փոքր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարային հայտնաբերման գոտուց դուրս։ ՌԴ ՌՕՈՒ ուղղաթիռները նախկինում չեն նկատվել նշված շրջանում։
 
Նշված գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ Բարձր մարտական պատրաստականության լույսի ներքո հերթապահ մարտական հաշվարկով որոշում է կայացվել կրակ բացել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր