Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

10 նոյ 2020 15:18

Ստացանք «Կարսի խայտառակ հանձնում». ոչ մի փաստաթուղթ նման ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում

2,5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությմաբ փակուղի մտցրեց բանակցային գործընթացը՝ անզգույշ, հակասական, էմոցիոնալ հայտարարություններով, որոնք վնասում էին թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Այնպիսի հայտարարություններով, թե Արցախը Հայաստան է ու վերջ, ինչ պետք է՝ այն էլ բանակցում եմ, պետք է երկխոսեմ Ադրբեջանի ժողովրդի հետ, պետք է լուծում, որը ձեռնտու կլինի նաևւ Ադրբեջանի ժողովդրին ևւ այլ հայտարարություններ, որոնք թուլացրեցին հայկական կողմերի կառուցողական դիրքերը բանակցություններում»,- ասաց  Շարմազանովը։


ՀՀԿ խոսնակն արձանագրեց, որ երկուսուկես տարիների ընթացքում Փաշինյանն ու նրա շրջապատը միակողմանի խաղաղության քարոզ էին անում՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ևւ Թուրքիայի նախագահները համատեղ շքերթներ էին կազմակերպում ևւ պատերազմի կոչեր անում։


«Այդ նույն ժամանակ հարձակում էր տեղի ունենում ազգային արժեքների վրա, եկեղեցու վրա, ոտնձգություն հայոց պատմության ևւ լեզվի վրա, վարկաբեկվում էին արցախյան հաղթական ճանապարհ  անցած գեներալները, սպաները, որը մտահոգիչ էր»,- նշեց նա։


ՀՀԿ խոսնակը դիմելով ժողովրդին ասաց, որ իշխանությունները թվացյալ հաղթական կոչերով խաբեցին ժողովրդին ևւ հասցրեցին նրան, որ փաստացի ստորագրվեց կապիտուլյացիայի ակտ։


«Որևւէ քննարկվող փաստաթուղթ 1900-ականներից մինչևւ այսօր նման տխուր ևւ ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում, որևւէ փաստաթղթի մեջ չկա նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձ Ադրբեջանին։ Նույնիսկ պատերազմի առաջ նման պահանջներ թուրք-ադրբեջանական տանդեմը չուներ ևւ այս հանգրվանին մենք հասել ենք այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում։  Ես այս ամենի մասին նաևւ Փաշինյանի հետ հանդիպամնն եմ ասել»,- ընդգծեց նա։


Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հանրապետության հրապարակում 3 մլն վարչապետերի  հետ  կհավաքվեն ևւ լուծման մասին կքննարկեն, ապա արձանագրեց՝ «այս դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովրդից ծածուկ, առանց նրա հետ քննարկելու»։


Ստեղծված իրավիճակի պատասխանատուն ըստ Շարմազանովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։


«Մենք՝ ընդդիմադիր կուսակցություններով, մինչ այս հայտարարությունը, պահանջ էինք ներկայացրել վարչապետի անցնում, ինքնակամ հեռացման, որովհետևւ ունենք համոզում, որ ՀՀ-ին, ԱՀ-ին որևւէ ցնցում պետք չէ, բայց դրա փոխարեն՝ Փաշինյանն լայվերով մեղքը իր վրայից գցում է, մեղավորներ նշանակում թե՛ մեզ, թե՛ ժողովրդին, գեներալներին, սպաներին, բանակին. բոլորը մեղավոր են, բացի իրենից, բայց չմոռանանք, որ իրենցիշխանությունն էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Իրենք էին խոսում հաղթանակի մասին, ասում էին՝ Սարդարապատ է, բայց ստացանք «Կարսի խայտառակ հանձնում», մենք բացի միասնականության կոչերից այլ բան չենք արել։  Փաշինյանը դեռ ժամանակ ունի ճիշտ որոշում կայացնելու, չգնալու ցնցումների ճանապարհով, որին ինքը տանում է հասարակությանը իր լայվերով, խոսում վրեժներից, վենդետաներից, այսօր դրա ժամանակն է՞: Սա մի քայլ պետք է անի՝ հեռանա»,- նշեց նա:


Շարմազանովը նաևւ անդրադարձավ երեկ Կառավարության ևւ Ազգային ժողովի շենքերում տեղի ունեցածին  ևւ  դատապարտեց հակաօրինական բռնության ցանկացած դեպք. «Դատապարտում եմ հակաօրինական բռնության ցանկացած դեպք, այդ թվում՝ նախօրեին տեղի ունեցածը, դա անընդունելի է մեզ համար»,- նշեց նա։


ՀՀԿ խոսնակը ուղիղ եթերում հայտարարեց նաևւ, որ հանդիպում է ունեցել լ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, ում հետ քննարկել են ստեղծված իրավիճակից անցնում դուրս գալու ելքերը։


«Մենք իրավունք չունենք գնալ երկպառակտությունների, մենք իրավունք չունենք գնալ բախումների, եղբայրասպան ցնցումների, դա որևւէ տեղ չտանող ճանապարհ է, բայց միևւնույն կարծիքը պետք է ունենա նաևւ այսօրվա իշխանությունը»,- հավելեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր