10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 նոյ 2020 15:42

Տեսանյութ.30 օր է՝ ես զինվորի հաց եմ սարքել, ինձ խաբել են, ասել՝ գնա թոռներիդ տես, արի, գիշերը իմանում ենք, որ իմ հողը տվել են

Ես հետ եմ ուզում գնամ իմ հողը, իմ Ղարաբաղս, այստեղ աղայավարի ապրել չեմ ուզում։ Ես խնդրում եմ՝ ինձ ուղարկեք իմ Մարտակերտս, թող գնամ, մեռնեմ իմ հողի մեջ։ Ամուսինս զոհվել է, թող ես գնամ, նրա զենքը վերցնեմ, կռվեմ։ Ինձ խաբում են, երեկ չէ առաջին օրը, ասում են՝ գնա թոռներիդ տես, արի, գիշերը իմանում ենք, որ իմ հողը տվել են։ Իմ որդին զոհվել է, թոռս անհայտ կորած է, քրոջս երեխայի դիակը չեմ տեսել, բայց ես ուզում եմ գնամ, վրան խփեմ ու տակն ապրեմ, իմ 3 ամսական թոռնիկին էլ այդ վրանի տակ պահեմ։ Դա եմ ուզում։


Մեր Ղարաբաղում այնքան ծակ չկա, որքան դիակներ են փռված։ Այս 30 օր է՝ ես զինվորի հաց եմ սարքել, ինձ խաբել են, թե՝ տիկին Հասմիկ, գնա թոռներիդ տես, արի, եկել եմ, գիշերն իմացել եմ, որ հողերը տվել են։ Ես իմ Ղարաբաղն եմ ուզում, իմ 16 տարեկան երեխուն էլ տանեմ, զենքը դնեմ ձեռքին, թող կռվի։ Գրել են՝«հաղթելու ենք», ինչո՞վ. ինքը մի հոգի՝ սաղին հաղթեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից Հայաստան տեղափոխված տիկին Հասմիկը։


Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր