Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

13 նոյ 2020 10:36

Տեսանյութ.Այս օրերին փնտրում եք ինձ,մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։

Մարտական դիրքերից մեկից արված տեսանյութում Աննա Հակոբյանն ասում է, թե իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն:

«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհարժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։

Վարչապետի տիկինը նաև նշել է, որ սահմանված ժամկետներում մյուս կամավորների պես կվերադառնան, իսկ վերադառնալուց  հետո ջոկատը համալրելու է և ավելի պրոֆեսիոնալ պատրաստվածություն են ձեռք բերելու:

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր