Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

13 նոյ 2020 16:40

Մոսկվան հասկացնում է, որ թուրք զինվորականները ստիպված կլինեն սահմանափակվել միայն անօդաչու սարքերից նկարահանմամբ

Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է Կիրիլ Կրիվոշեևի և Հայկ Խալաթյանի` հոդվածը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Թուրքիան անզիջում պայքարի մեջ են մտել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու համար: Անկարան հավակնում է իր ռազմական դիտորդներին տեղակայել Լեռնային Ղարաբաղում ՝ Ռուսաստանի հետ միասին, բայց Մոսկվան հասկացնում է, որ թուրք զինվորականները ստիպված կլինեն սահմանափակվել միայն անօդաչու սարքերից նկարահանմամբ ՝ առանց հակամարտության գոտի մտնելու, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի կեսն արդեն ժամանել է տարածաշրջան: Նոյեմբերի 12-ի երեկոյան ռուսական խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ:

Հեղինակները նշում են, որ հինգշաբթի օրվա ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները վիճում էին Լեռնային Ղարաբաղում թուրք զինվորականների հետագա դերի շուրջ:

«Դիտարկման գործընթացում Թուրքիայի դերը նույնն է, ինչ Ռուսաստանինը: Դիտարկումը կիրականացվի ինչպես ցամաքում, այնպես էլ օդում`անօդաչու սարքերի միջոցով», -հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

Նա հավելել է, որ նոյեմբերի 13-ին «Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Անկարա` քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մանրամասները»: Նույնքան համարձակ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. «Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի կատարման վերահսկման գործընթացին: Թուրք զինվորականները գործելու են համատեղ (Ռուսաստանի հետ) խաղաղապահ առաքելության շրջանակներում»:

Թուրքիայի ներկայացուցիչներին անմիջապես պատասխանել են  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ որպես խաղաղապահ հանդես են գալիս Ռուսաստանի զինվորականները, որոնք արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունը կլինի դիտարկման կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանում», -լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կորոշվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գտնվելու վայրի համար: Դա տարածքի այն հատվածն է, որը մոտ չէ Ղարաբաղին և լրացուցիչ կհամաձայնեցվի: Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրվեց հուշագիր, կենտրոնը կգործի բացառապես հեռահար ռեժիմում`օգտագործելով օբյեկտիվ կառավարման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս պարզել իրավիճակը Ղարաբաղի ցամաքում»,-նշել է Լավրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր