«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 նոյ 2020 13:06

Կամրջի տակ դի կա, բայց այն լուսանկարից հայտնի դարձած տղայինը չէ

Համացանցում գիշերվանից լուրեր էին շրջանառվում, թե Հրազդանի կիրճում՝ կամուրջի տակ, գտնվել է լուսանկարից հայտնի՝ Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած ծխող տղային դին: Ըստ համացանցի տարբեր աղբյուրների՝ նրա անունը Ռաֆայել Հայրապետյան է:


Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին մի խումբ քաղաքացիներ ցուցարարներ մտել էին Ազգային ժողովի շենք՝ պահանջով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկի ստորագրած հայտնի փաստաթուղթը։


168.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը:


Ավելի ուշ ոստիկանությունից մեզ փոխանցեցին հետևյալ տեղեկությունը.


«Նոյեմբերի 13-ին ժ.22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.22.20-ին 1993թ. ծնված Գառնիկ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»:


Քիչ առաջ էլ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ հայտնեց, որ մահացողը Ռաֆայել Հայրապետյանի կողքին նստած տղան է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր