Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

14 նոյ 2020 13:45

Ազատության հրապարակում մարդիկ համոզված են, որ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքն այն ժամանակ, երբ հայերը հաղթանակի ճանապարհին էին. Liberation

Ֆրանսիական հեղինակավոր Liberationպարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ նկատելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել:


 
Հոդվածագիր Վերոնիկա Դորմանը նշում է, որ «Երևանում ցուցարարները Փաշինյանին մեղադրում են դավաճանության, ԼՂ տարածքների զգալի մասն Ադրբեջանին զիջելու համար»: ԼՂ ռազմական գործողությունների վայրերից փախած մարդիկ կարծում են, որ «այս փաստաթուղթը վերջ է դնում սեփական հող վերադառանալու ցանկացած հույսին»:


««Նա դա թաքուն արեց, գիշերով, մարդականց ոչինչ չպատմելով: Դա դավաճանություն է»,-լսվում է բոլոր կողմերից,-«Փաշինյա՛ն, դավաճա՛ն, Փաշինյա՛ն, հրաժարակա՛ն տուր»,-բռունցքները վեր պարզած բղավում է ամբոխը: Ազատության հրապարակում մարդիկ համոզված են, որ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքն այն ժամանակ, երբ հայերը հաղթանակի ճանապարհին էին»,-Երևանում տեղի ունեցող զարգացումները մեկնաբանելիս նշում է ֆրանսիացի լրագրողը:


«Մենք հակամարտության բեկման եզրին էինք, պետք էր հարձակում սկսել: Եվ հանկարծ նա ստորագրում է այդ կապիտուլյացիան: Տարօրինակ է...»,-Ստեփանակաերտի մի բնակչի խոսքը մեջբերում է Դորմանը:


Վերջինս նաև ընդգծում է, որ մարտի դաշտում իրականության և բնակչության շրջանում դրա ընկալման միջև անդունդը բացատրվում է նրանով, որ ռազմական գործողությունների ամենասկզբից Հայաստանում նաև թվերի կռիվ էր ընթանում. ամեն օր հայտարարվում էր մոտ երեսուն հայ զինծառայողի և ի հակադրություն դրան՝ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին:


«Այս համաձայնագիրը թիկունքից դանակով հարված է: Այս ինչ արեցին»,-լրագրողի հետ զրույցում ասել է մի կին, որն իր տանն արցախցի փախստանների է ապաստանել:


«Նրանք այլևս չեն վերադառնա այնտեղ: Ինչի՞ համար, որ ապրեն՝ շրջապատված ադրբեջանցիներով: Նրան, որ իրենց կպաշտպանեն ռուսները, այս մարդիկ ևս չեն հավատում»,-եզրափակել է կինը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:


Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։


Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր