«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ պատրաստ է ապահովել 28 պատգամավորի ստորագրություններն իմփիչմենտի գործընթացի համար          Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել, կանգ առեք, ապիկարներ       Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա    

14 նոյ 2020 17:30

Պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքը.իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի համար

Սիրելի՛ հայրենակից: Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում բողոքը, որի մասին խոսում էի երեկվա իմ եթերում: Սույնով հայտնում ենք մեր հստակ բացասական կեցվածքն այս ոչ հայանպաստ ու կապիտուլյացիա հիշեցնող այս փաստաթղթի հանդեպ և կոչ անում ՀՀ իշխանությանը՝ անհապաղ չեղյալ հայտարարել այն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը:


«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ, կարող են սեղմել ներքոնշյալ հղումը, ընթերցել ու ստորագրել: Նախատեսում եմ հավաքել հնարավորինս շատ ստորագրություն: Դիմում եմ նաև սփյուռքի իմ հայրենակիցներին՝ արգելակելու մեր ժողովրդի ու պետության մայրամուտը ազդարարող այս գործընթացը: Շնորհակալ եմ բոլորիդ: Ընկրկել չկա, կանգնել չկա: Պիտի պայքարենք մինչև վերջին շունչը»,-գրել է նա:


Նշենք, որ հրապարակված դիմումով առաջարկվում է վարչապետին կասեցնել ս.թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը չեղյալ հայտարարելու նպատակով: Առաջարկվում է՝


Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,


2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,


3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,


4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,


5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:


Դիմումի պահանջներն են՝


1- Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,


2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,


3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,


4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,


5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:


Ամփոփելով՝ վերահաստատում ենք, որ այս փաստաթուղթը չի ապահովում հայության ու հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական շահերը, չի երաշխավորում արցախցու անվտանգությունը, Արցախի հետագա կարգավիճակը և հղի է ռազմական անվտանգության, տնտեսական ու ժողովրդագրական նոր սպառնալիքներով: Նման կապիտուլյացիոն փաստաթղթի ընդունումն ու իրագործումը լրջագույն սպառնալիք են այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գոյությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր