ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 նոյ 2020 14:21

Ազատամարտիկները կոչ են անում

Ազատամարտի վետերանների միասնություն (ԱՎՄ) հասարակական և Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպությունները վերլուծելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, տարաբնույթ վտանգավոր կոչերը՝ ինչը կարող է առաջացնել քաղաքացիական բախում, կոչ է անում խաղաղության և համերաշխության հանուն մեր նահատակված հայրենակիցների և Հայաստանի Հանրապետության կայունության։

Մեր կազմակերպությունների ազատամարտիկները մինչ օրս գտնվում են իրենց դիրքերում, նրանցից և ոչ մեկը չի լքել,  չի փախչել իրենց պահպանության տակ գտնվող տարածքներից՝ տալով զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, պայքար են մղել թուրք-ազերի ահաբեկիչների դեմ։
1990 թվականին մեր ազգը միասնական էր, համախմբված մեկ գաղափարի շուրջ, ինչը բերեց բաղձալի հաղթանակին։

Այսօր՝ երբ մեր հայրենիքի մի մասը դավադրորեն հանձնված է, կոչ ենք   անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ, հանուն Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության, հանուն մեր երկրի անվտանգ ապագայի։

Ցանկացած կոչ, ինչը կտանի քաղաքացիական պատերազմի, դատապարտված է հայրենադավության։
Բոլոր շահգրգիռ կողմերին հորդորում ենք լինել աչալուրջ, չտրվել սադրանքներին, զերծ մնալ ազգը պառակտելուց, համախմբվել քանզի դա է մերօրյա երկրի փրկության հրամայականը։ 
 
Ա․Վ․Մ․ պատվավոր նախագահ
Հ,Հովսեփյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր