Ջերմուկում ընտրապայքարի սև քարոզչությունը և իրականությունը          ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած 10-ամյա աշակերտի հարազատներին       Ջուրն էլ հունվարի 1-ից թանկացրեցին.ՀԾԿՀ–ն սահմանել է սակագները    

16 նոյ 2020 15:15

Սկսել են լքել իշխանական նավակը. նրանք այս պահին վեցն են

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների ստորագրած «կապիտուլյացիայի» պայմանագրից հետո իշխանական ճակատում նոր կրքեր բորբոքվեցին. մինչ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը թե՛ օրենսդիրում և թե՛ գործադիրում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում վարչապետին, մյուս մասը սկսել է լքել իշխանական նավակը։

Իշխանականների շարքը լքելու մասին առաջինը հայտարարեց իմքայլական պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։ Նոյեմբերի 13-ին նա հայտարարեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ, դուրս է գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։
Իսկ ահա վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարույունից հետո, որում, դիմելով սահմանը պահող զինծառայողներին, կոչ էր անում վերադառնալ Երևան և վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը, մանդատը վայր դնելու մասին հայտարարեց պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշում եք, բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն , ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ»,- գրել էր նա։
Պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտնեց նաև Գայանե Աբրահամյանը։

«ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:
Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- գրել էր նա։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց խմբակցությունը լքելու մասին։

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում»,- գրել է նա։
Գործադիրից էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է դադարեցրել անդամակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացնել։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը հայտարարել է պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին:

«Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,- հայտնել էր նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր