Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 նոյ 2020 10:56

«Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը

««Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը: Ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու և դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ»,- ԱԺ նիստի մեկնարկին, օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախորդ օրը հրադադարի հայտարարության քննարկման իրենց առաջարկի տապալման հարցին: Պատգամավորը նկատեց, որ մեքենաները այդ ճանապարհով գնալու-գալու են, իսկ Հայաստանի քաղաքացիները քայլելու են և տակից նայելու են ադրբեջանցիների դրոշներին:


ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտնեց, որ  եղել է ԱԺ խորհրդի նիստ, որն ինքն է վարել և որի ժամանակ քվորում չի ապահովվել,  հետևաբար այն պատգամավորները,  ովքեր ներկա չեն գնտնվել՝ հարկ չեն համարել այդ հարցը քննարկել:


«Այն ժամանակ չէին եկել, հիմա եկել են և կարո՞ղ ենք հիմա քննարկել» -, հայտնեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ բացի ճանապարհից նաև պետք է քննարկվի խաղաղության համաձայնագիրն ընդունելուց հետո մարդկանց գերի վերցնելու փաստը և արդյո՞ք այն հայկական կողմին  հիմք է տալիս Քարվաճառից դուրս չգալու, եթե դա խախտում է հանդիսանում:


Լենա Նազարյանը հայտնեց, որ այդ հարցերը քննարկվել են նախորդ օրվա նիստում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել:


«Ձեր առաջարկած նախագծից բոլորովին պարզ չէր, թե ինչ պետք է քննարկվեր և այն որ «Իմ քայլ»-ի պատգամավորները բացակայում էին, դա ոչ անգործություն է, ոչ էլ պատահականություն, դա  դիրքորոշում է, որովհետև պարզ չէր, թե դուք ինչ եք ուզում քննարկել՝ հատկապես այդ լարված իրավիճակում: Հիմա այդ բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- հայտարարեց Լենա Նազարյանը և ավարտեց 81 պատգամավորով մեկնարկած ԱԺ հերթական նիստի օրակարգի ներկայացումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր