Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

17 նոյ 2020 15:14

Յուրաքանչյուր ելույթից հետո քաղաքական գործիչները և պատգամավորները երես են թեքում ժողովրդական կուռքից. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը նոր մակարդակի է հասել. այժմ դա արտահայտվում է ոչ միայն փողոցային ակցիաներով, այլ նաև այն պաշտոնյաների ցուցադրական հրաժարականով, ովքեր չեն ցանկանում կապ ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ:

Յուրաքանչյուր ելույթից հետո քաղաքական գործիչները և պատգամավորները երես են թեքում Հայաստանի առաջնորդից, որը մինչ վերջերս ժողովրդական կուռք էր. երկուշաբթի օրը հրաժարականի դիմում է գրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ պարբերականի՝ պատճառը Փաշինյանի այն խոսքերն էին, որ Շուշի քաղաքը, որի կորստից հետո հայկական զորքերի պարտությունն անխուսափելի դարձավ, ամեն դեպքում պետք է հանձնվեր:

Դրանից հետո Коммерсантъ-ի շատ զրուցակիցներ կարծիք են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան գործնականում ավարտված է: Դա հաստատվել է երկուշաբթի երեկոյան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` կառավարությանն ուղղված կոչով:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Փաշինյանը այսպես թե այնպես ստիպված կլինի լքել վարչապետի պաշտոնը:

«Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա: Այն բանից հետո, երբ կկատարի այն, ինչ ստորագրել է, նա պետք չի լինի ոչ ոքի, ոչ աշխարհաքաղաքական ուժերին, ոչ երկրին, ոչ էլ նույնիսկ իր թիմին:

Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող է լինել Փաշինյանից հետո, ապա այժմ խոսքը ժամանակավոր լուծման, ժամանակավոր մարդու մասին է: Տարբերակներից մեկը կարող է լինել նախագահ Արմեն Սարգսյանը: Մի քանի ամսով նա կարող է գլխավորել ազգային համաձայնության կառավարությունը, որում կարող են նաև «Իմ քայլ»-ից ներկայացուցիչներ էլ լինել: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ վարչապետ կարող է դառնալ զինվորական անցյալ ունեցող կամ զինվորական անձ»,-պարբերականի հետ զրույցում նշել է Հակոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր