Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

17 նոյ 2020 15:35

Գնդապետի դիմումը՝ Տոնոյանին. Իմ անձի նկատմամբ Ա. Քոչարյանի կողմից կատարվել է ոտնձգություն, հնչել են սպառնալիքներ

Համացանցում տարածվել է N զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Եղիազարյանի՝ նոյեմբերի 15-ին գրված ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյիանին ուղղված դիմումը։

Հրամանատարը, ըստ դիմումի, ներկայացնում է, որ նույն օրը Ռազմական ոստիկանություն է տարվել, ՌՈ պետի սենյակում ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իրեն ստիպել է պաշտոնից ազատվելու դիմում գրել, սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։

Հրամանատարը նախարարին խնդրում է միջոցներ ձեռնարկել իր նկատմամբ ոտնձգությւոնը կանխելու, իր նկատմամբ ապօրինի հետապնդումը դադարեցնելու, այլ անձանց ոչ իրավաչափ գործողություններին իրավական գնհատական տալու, ինչպես նաև ՌՈ պետի գործողություններին կամ անգործությանը գնահատական տալու համար։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում դիմումի վերաբերյալ հայտնեց. «Ներկայացված տեղեկությունը ստուգելու համար իրականացվում են օրենքով նախատեսված գործողություններ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր