Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 նոյ 2020 10:00

«Խրամատն» առաջինը լքել են հենց Արցախի նախագահի նշանակած մարդիկ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ «դավաճանների» փնտրտուքով է զբաղված ու հետեւողականորեն հայտարարում է, որ վճռական պահին շատերն են լքել առաջնագիծը՝ դրանով փորձելով արդարացնել ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը, Արցախում նրա թիրախ դարձածները խոսում են այն մասին, որ «խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած  «մարդիկ»։


Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, եւ սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։


Պետական պաշտոնյաների մի մասին Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց դեռ պատերազմի փուլում՝ Հայաստան փախչելու համար, մի քանիսն էլ ազատվեցին պատերազմից հետո՝ իբրեւ բողոքի նշան։ Նրանց թվում էր ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր