Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

19 նոյ 2020 13:13

Ադրբեջանը կարող է դատի տալ Հայաստանին.միակ ելքն այն, որ Փաշինյանը հայտարարի` ինքն այն ստորագրել է սպառնալիքի ներքո

Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը կարող է դատի տալ Հայաստանին ու պահանջել միլիոնների փոխհատուցում: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Սա միակ փաստաթուղթն է, որտեղ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ընդունել է, որ ինքը ոչ միայն հակամարտության կողմ է, այլ նաև զորքեր է տեղակայել Արցախում: Սա նշանակում է, որ 1993-94թթ-ից սկսած մեր 26 տարվա արտաքին քաղաքականությունը պատռել ենք, ջուրն ենք գցել մի հայտարարությամբ»,- ասաց Սիմոնյանը:
Նա շեշտեց, որ ՄԱԿ-ի` ԼՂ-ին վերաբերող 4 բանաձևերում նշված է, որ ԼՂ-ում տեղակայված են հայկական ուժեր, որոնք Արցախինն են և ոչ թե Հայաստանինը:

«Հենց սա է հիմք տալիս Ադրբեջանին ու նաև Թուրքիային, որ դատական գործընթացներով ֆինանսական փոխհատուցում պահանջեն իբր թե օկուպացված տարածքների համար: Ես չգիտեմ` այս փաստաթղթի տակից մեր արտաքին գերատեսչությունը ոնց է պատկերացնում, որ պետք է դուրս գա»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նման փաստաթղթից հրաժարվելու միակ ելքը համարում է այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի` ինքն այն ստորագրել սպառնալիքի ներքո, և նոր վարչապետը հայտարարի, որ Հայաստանը կանգնեցվել է փաստի առաջ և ուզում է ամբողջ գործընթացն իրականացնել իրավական ճանապարհով:

Սպառնալիքը, Սիմոնյանի մեկնաբանությամբ, եղել է բացահայտ՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների կողմից՝ կա՛մ ստորագրում եք փաստաթուղթը, կա՛մ վերցնում ենք Ստեփանակերտը: Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ Վիեննայի միջազգային կոնվենցիայով՝ այն միջազգային փաստաթղթերը, որոնք կնքվում են ուժի սպառնալիքի ներքո, առոչինչ են, և դրանցից չի կարող բխեցվել որևէ գործողություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր