Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

19 նոյ 2020 14:02

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն վրաերթի ենթարկեցին. Տեսանյութ

Երեւանի տարբեր մասերում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են որոշ փողոցներ։

Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում մեքենաներից մեկը, որի ճանապարհը փակել էին քաղաքացիները,  միտումնավոր վրաերթի ենթարկեց նրանց։
Ակտիվիստների ձայներին զուգահեռ լսվում են մեքենաների ազդանշանները, որոնց մի մասը մնացել է փակուղու մեջ, իսկ մյուս մասը կարողանում է շրջադարձ կատարել։

«Հարգելի քաղաքացիներ, սա կոչ է բոլորին, միացեք մեզ, ընդվզեք։ Նիկոլ Փաշինյանն՝ իր դավաճանական ծրագրով պետք է հեռանա իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,- շեշտում են ակցիայի մասնակիցները։

Եվ քանի դեռ ակցիայի մասնակցիները կոչեր են հնչեցնում, մի մեքենա արագ մոտեցավ, և փորձեց անցնել։ Ակցիայի մասնակիցները փորձեցին փակ պահել ճանապարհը, սակայն այդ մեքենան հարվածեց նրանց և, ճեղքելով պատը, հեռացավ։

Նշենք, որ Այս պահին նմանատիպ ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում: Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։ Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր