Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

19 նոյ 2020 16:30

Սուտ մատնություն վարչապետի նկատմամբ.Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը կարծում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել։ Հակոբյանի ասածը հերքելու համար խոսնակը տեղադրել է վարչապետի պաշտոնական կայքի 2 հղում, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել հեռախոսազրույցների: Դրանք տարածվել են նաև ԶԼՄ-ներում:

«Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքներն ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն ու գնահատականի արժանանան»,–գրել է նա:

Մանե Գևորգյանը նշել է, որ լիազորված է տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց:

Տեղեկացվում է, որ այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում:

Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր