Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

19 նոյ 2020 20:22

Այսօր, առավել քան երբևէ, առաջնահերթ է Հայաստանի ներքին կայունությունը

Ջավախքի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Սիրելի հայրենակիցնե՜ր

Այսօր Մայր հայրենիքը և ողջ հայությունը ապրում են ծանր օրեր: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Ադրբեջանի, Թուրքիայի և վերջինիս կողմից անմիջական աջակցություն վայելող միջազգային ահաբեկիչների ու վարձկանների կողմից: Հայ ժողովուրդը վերստին կանգնեց ցեղասպանության վտանգի առջև: Թշնամու թիրախում հայտնվեցին Արցախի բնակավայրերը և խաղաղ բնակչությունը: Քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մարդկության դեմ թուրքերի կողմից իրականացրած հերթական հանցագործությունը: Նոյեմբերի 10-ին ռազմական գործողություններն ավարտվեցին հայտնի եռակողմ հայտարարությամբ: Այն ծանր զգացողություններ առաջացրեց ողջ հայության շրջանում: Սակայն, միևնույն ժամանակ, այս զինադադարի պայմանները որոշակի հնարավորություններ են ստեղծում առաջիկա բանակցային գործընթացում դրական շտկումներ կատարելու համար:
 
Բայց դրա համար անհրաժեշտ է համազգային կոնսոլիդացիա: Ջավախահայության լայն շրջանակները  խորապես մտահոգված են Հայաստանի հանրապետության ընթացիկ ներքաղաքական զարգացումներով, և մենք կոչ ենք անում, որ ՀՀ քաղաքական ուժերը`ընդդիմադիր թե իշխանամետ, ցուցաբերեն բարձր պատասխանատվություն` թույլ չտալու Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացում, որպեսզի միասնաբար հաղթահարվեն հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները: Այսօր, առավել քան երբևէ, առաջնահերթ է Հայաստանի ներքին կայունությունը: Այն չափազանց կարևոր է նաև հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի անվտանգության տեսանկյունից: Թշնամին կարող է օգտվել ստեղծված իրավիճակից: Հետևանքները անդառնալի կլինեն: Անհրաժեշտ է լրջորեն սերտել պատմության դառը դասերը:

«Ջավախք»ժողովրդական շարժում հկ նախագահ` Նորիկ Կարապետյան

«Ջավախք» հկ նախագահ` Ստեփան Հակոբյան

Ջավախքի մտավորականների միության նախագահ` Ազատ Շիպակցյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա-Վերլուծական կենտրոնի նախագահ` Էդուարդ Այվազյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր