Սպասվում են էլ ավելի ցավոտ եւ անօրինական քայլեր.Հայտարարությունը հակասական է՝պատերազմը կանգ է առնում այնտեղ, որտեղ հասել են կողմերը

«Հայտարարությունը հակասական է: Առաջին կետը, որում ասվում է, որ պատերազմը կանգ է առնում այնտեղ, որտեղ հասել են կողմերը, հակասում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների փոխանցման մասին կետերին: Նույնիսկ այդ նյութը չի արտացոլում ներքին պայմանավորվածությունների իմաստը: Իրականում ողջ սցենարն ընթանում է ըստ գրաֆիկի: Պատահական չէ, որ հայտարարությունը ստորագրվեց նոյեմբերի 9-ին, այլ ոչ թե 10-ին, քանի որ այդ օրը Ադրբեջանի պետական դրոշի օրն է: Փաշինյանն ընտրվել է մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Կարող եմ շարունակել: Այստեղ պատահականություն չի եղել: Սպասվում են էլ ավելի ցավոտ եւ անօրինական քայլեր: Աշխարհաքաղաքական խաղերը վեր են դասվել մարդու իրավունքներից, ՄԽ-ի կարծիքից: Մեզ ուզում են հաշտեցնել Ադրբեջանի հետ, որը 88 թվականին ցեղասպան գործողություններ է կատարել ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Ծրագրում են հաշտեցման կենտրոններ ստեղծել: Ինչ-որ մեկը երբեւէ փորձե՞լ է հրեաներին հաշտեցնել նացիստների հետ: Հաշտեցման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ցեղասպանություն գործած երկիրը պատասխանատվության ենթարկվի: Մինչդեռ մեզ բացարձակ այլ բան է սպասվում: Այդ նույն պետությունը պատրաստվում է մեզնից փոխհատուցում պահանջել: Իսկ քաղաքական դաշտում գործելու կոչերին ոչ միայն չեն լսում, այլ նաեւ հակառակն են անում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: