Եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը սպառնացել է՝ կգործի «լիարժեք ծրագրով»          Երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda ձեռքբերեցին ու կանգնեցին փաստի առաջ.դրանք հերթով խափանվում են. «Հրապարակ»       Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար. Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին.«Ժողովուրդ»    

20 նոյ 2020 15:57

Քաոս.Ստեփանակերտ գալով, մեծ պրոբլեմների առջեւ են կանգնում, դռնեդուռ ընկած վարձով բնակարան են փնտրում

Արցախցիները, ժամանելով Ստեփանակերտ, բազմաթիվ խնդիրների առջեւ են կանգնում, շատերը բնակության վայրի խնդիր ունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 


«Ստեփանակերտում աժիոտաժ է, բոլորը գալիս են Ստեփանակերտ, մեծ պրոբլեմների առջեւ են կանգնում։ Գյուղերից եկած մարդիկ կան, որոնք անգամ հագուստի խնդիր ունեն,  հադրութցիները, օրինակ, ընկած են դռնեդուռ, որ վարձով բնակարան ճարեն։ Շատ տանտերեր խուսափում են վարձով տալու տները, նախկին փորձից են խուսափում, երբ մարդիկ եղան՝ մտան, էլ դուրս չեկան։ Հենց հիմա փորձում են դպրոցներ հարմարեցնել, հյուրանոցներում տեղավորել։ Քաոս է, երկարաժամկետ որեւէ լուծում այս պահին չկա, Ստեփանակերտն էլ կիսավեր վիճակում է, ինքն էլ խնդիր ունի։ Նույնիսկ շենք կար, որ վթարային էր, մարդկանցից բանալիները վերցրել էին, հիմա ասում են՝ հետ վեցրեք, գնացեք ապրեք։ Հարցնում ենք՝ այդ ինչպես, ասում են՝ դե ինչ անենք, տարբերակ չկա։ Անընդհատ հարցնում ենք՝ ինչպես եք պատկերացնում մոտ 2000 քմ կմ վրա այդքան մարդու տեղավորելը, ասում են՝ մի բան կանենք։ Նախագահը սիրուն գրում է՝ տարիների ընթացքում բոլորին ապահովելու ենք։ Ոնց պատերազմից առաջ անվտանգութան երաշխիք չէր տրվում, այդպես էլ՝ հիմա։ Քաոս է, որի վերջը չի երեւում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ քաղաքացիներից ոմանք էլ վերադառնում են Արցախ՝ իրենց ունեցվածքը տեղափոխելու Հայաստան։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր