ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը          Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը       Տեսանյութ.Հանուն սեփական գրպանի պահպանեք ձեր աշխատողների հոգեկան առողջությունը    

20 նոյ 2020 16:20

Խնդրում եմ արցախցի անօթեւաններին ժամանակավորապես պահել ձեր հարկի տակ, մնացած ծախսերը մեզ վրա

Արցախի եւ Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետեւանքները վերացնելու եւ անօթեւան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։


«Հարգելի ՛ հայրենակիցներ


Արցախի եւ Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետեւանքները վերացնելու եւ անօթեւան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթեւան ընտանիքների, այս ընթացքում եւս շարունակեն պահել իրենց հարկի տակ:


Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար եւ շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաեւ հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա:


Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) : Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով:


Հ.Գ.


Բնակարաններից զրկված եւ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, խնդրում եմ անպայման դիմել օպերատիվ շտաբին»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր