Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

20 նոյ 2020 22:36

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանն անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, տգետ Է աշխարհաքաղաքական, ռազմական հարցերում և համառել է իրավիճակում, երբ ակնհայտ էր, որ պատերազմը տանուլ է տրված

Կատարվածի համար գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և եռակողմ հայտարարությանը:

«Մենք շատ լավ պետք է հասկանանք աշխարհաքաղաքական զարգացումները: Նման աղետներ տեղի են ունենում, երբ երկրի ղեկավարները չեն հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կան և ընդունում են որոշումներ, որոնք կործանարար են լինում ժողովրդի համար: Ի՞նչ է կատարվել, Կովկասը դարձել է գերտերությունների շահերի պայքարի թատերաբեմ»,- նշեց նա:

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Լավրովի պլանը, որով նախատեսվում էր առաջին փուլում հանձնել 5 շրջան, հետագայում 2 շրջան՝ պահպանելով նախկին ԼՂԻՄ տարածքը և կարգավիճակի հարցը, հայկական կողմի համար կլիներ արժանապատիվ խաղաղություն:

«Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է նշանակում լինել պետության ղեկավար, որովհետև պետության ղեկավարը միակ մարդն է, որը տիրապետում է ռեսուրսների, սպառազինությունների հաշվարկին՝ իմանալով և իր, և թշնամու կարողությունները: Տիրապետում է դիվանագիտական ճնշումներին, տիրապետում է այնպիսի գաղտնիքների, ինֆորմացիաների, որը սովորական ժողովրդին հասու չէ: Ամենաանընդունելի բանն է, երբ նա ասում է՝ հանրությունը դեմ կլիներ»,- ասաց նա:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց կրկին խոսել է վերոնշյալ պլանի մասին:

«Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ասում, որ գնալով ամեն կորստի, ամեն մի ռազմական անհաջողության հետ պլանը փոխվել է դեպի վատը: Բնական է, որ այդպես էլ պետք է լինի, բայց նա շարունակել է դիմադրել, համառել: Դա գալիս է անհեռատեսությունից: Բայց ես ավելի լուրջ բաներ եմ կասկածում, այս ամբողջ ընթացքը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում: Համառելը մի իրավիճակում, երբ ակնհայտ էր բոլորի համար, որ պատերազմը տանուլ է տրված, մի վիճակում, երբ կարելի էր շատ ավելի լավ պլան ստանալ, դա կարող էր լինել ոչ ադեկվատության շնորհիվ: Սա ամենամեծ հանցանքն է»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Նա նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չի տվել, ինչպես հայտարարում էին Կառավարությունից:

«Ինչ-որ մի պահ, երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Ինչ-որ մի պահից Արցախի նախագահը, Արցախի նախկին նախագահները բարձրաձայնեցին, որ պետք է հիմա արագ գնալ Մոսկվա: Եվ դրա համար նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ տրամադրվի նաև, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին մանդատ, որ նա կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ հնարավոր էր պահպանել: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել: Բոլոր դրվագներում այդ անպատասխանատու վերաբերմունքը ցույց տվեց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր